Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իշխանության ճնշման միջոցը

Իշխանության ճնշման միջոցը
26.08.2024 | 18:29

Բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները շատ փաստաբանների, պատգամավորների համար առօրյա աշխատանքի մաս է դարձել:

Ցավոք, իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ ուղղությամբ այցերը մշտապես ակտուալ լինեն:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Մալյանին, որը 25 օր հետո ազատության մեջ կհայտնվի:

Նարեկը 1 տարվա ազատազրկման է ենթարկվել, որի ժամկետը կլրանա սեպտեմբերին:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Արմեն Աշոտյանին, որ 1,2 տարի է ապօրինի անազատության մեջ է, իսկ նրա գործով դատական նիստերը վաղուց անցել են բարոյականության և տրամաբանության գծերը:

Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով քաղբանտարկյալներ այս պահին ազատության մեջ են, սակայն քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունը տարբեր միջոցներով այդ հանգամանքը որպես ճնշման միջոց է կիրառում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4088

Մեկնաբանություններ