Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               

Պետությունը դարձրին «крепостной театр»

Պետությունը դարձրին «крепостной театр»
29.08.2024 | 14:14

Նոր կառավարության նիստի տնազն էի նայում․ մի հատվածում ինձ թվաց, թե սոփեստական դպրոցում եմ ու դրանց դատարկաբանություններն եմ լսում։ Սկսեց երեխայի դաստիարակությունից, դպրոցական աթոռի ծանրությունից ու հասավ մինչև գյուղերի փողոցների զաբոռի ներկի գույնին։

Էն, որ ասում ա՝ բոլոր պարերը պարեցին, մնացել ա «Սարի սմբուլը», հմի սրանցն ա։ Կրթության հերն ամբողջովին ավիրեցին, ինչ գլոբալիստական աղբ կա, բերին լցրին դպրոց, հայեցի ոչ մի արժեք չկա, հմի եկել ասում ա՝ «մենք պետք ա նենց անենք, որ դպրոցների էսթետիկ տեսքը չվնասենք, նրանք պետք է վիզուալ գրավչություն ունենան»։ Էս տողերից շատ հստակ ընդգծվում ա, թե սրանք ի՞նչն են կարևորում, որն ա առաջնայինն ու երկրոդական․ Նիկոլի համար տեսարանից ու գեղեցիկ փաթեթավորումից էն կողմ ուրիշ ոչ մի արժեք գոյություն չունի։ Նրա համար պատկերի տեսանելի հատվածն ա կարևորը, կոնտենտն ու բուն ասելիքը ֆիգնյա ա։

Մի բան էլ․ էսօր որոշեց, որ «արգելոց» բառը էդքան էլ ճիշտ չի բնորոշում դրա բուն էությունը․ ասում ա՝ «էլ ինչի՞ համար ենք մարդկանց ասում գնացեք էդտեղ, եթե դա արգելոց ա, ու այնտեղ ամեն ինչ արգելվում է»։ Սա անգրագիտության տրադիցիոն դրսևորում է, երբ մարդը չի ընկալում, թե ի՞նչ ասել է արգելոց, և որն է նրա գործառույթը։ Մարդը հանձնարարել է լեզվի տեսչությանը, որ փոխեն «արգելոց» տերմինը, և առաջիկայում մենք հերթական ազգացնցուն տերմինի հետ կառերեսվենք։

Էն խեղճ Գնելին էլ նիստի վերջում կպավ, թե՝ «երեկ զանգել էի, տեղում չէիր, բան պտի հարցնեի, կհիշեցնես, որ ասեմ»։ Ի՞նչ ասեմ՝ երկիրը Ճստոյի դուքյանն ա, ով, ինչ, երբ ուզի ասում ու անում ա՝ պետությունը դարձրեցին «крепостной театр»։

Նիստին քննարկվող հարցերի բովանդակությունը սովորական բեսեդկի զրույցից ոչնչով չէր տարբերվում, բառամթերքի մասին՝ էլ չխոսեմ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5699

Մեկնաբանություններ