«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեր ճանաչած հեքիաթներն էլ չկան

Մեր ճանաչած հեքիաթներն էլ չկան
29.04.2025 | 10:16

Հեքիաթների մեջ ապրող էն բարի պառավը չկա, որ մի պահ խորիմաստ լռի, հետո հասկանալով ուզածդ` ասի էսպես կգնաս, կգնաս, շատ կգնաս, քիչ կգնաս, մի կանաչ սարի կհանդիպես, ա՛յ էդ սարի վրա է ուզածդ...

Հեքիաթների էն բարի ծերունին չկա` տարիների լույսը ամբարած աչքերով, որ ամեն ինչ գիտի, բոլորին գիտի, լավ գիտի իրական գանձերի տեղն ու բոլորի համար իրենց չափով է կշռում։ Գրամ-գրամ։

Հեքիաթների կարմիր, վառվռուն էն խնձորները չկան էլ, որ անհամբեր սպասեն` մինչև չարը գնա, բարին վերջապես գա, երկինքը բացվի ու գիրկդ լցվեն անխնա։

Հեքիաթների բարի խրճիթն ու արծաթ-ծիծաղ ջրերը չկան, որովհետև ոչ մեկը չուզեց կյանք տալ նրանց, շունչ տալ հոգիներին. դրա համար էլ դրանք տխուր համրացան ու անհույս լռեցին հեքիաթների մեջ։

Մեր ճանաչած հեքիաթներն էլ չկան, որովհետև արքայազներն են գորտեր դառնում հիմա, ոչ թե` հակառակը։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 10352

Մեկնաբանություններ