Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վասն Հաւատոյ, Վասն Հայրենեաց

Վասն Հաւատոյ, Վասն Հայրենեաց
02.06.2025 | 21:23

Այցելեցի երեկ հերձվածողների ասպատակության ենթարկված Մարմաշենի վանք, հանդիպեցի Տեր Փառենին։

Մեկ-մեկ զարմանում եմ՝ որքա՜ն պինդ ու զորեղ հոգևորականներ ունենք, որոնց անձնապես չենք ճանաչել։

Հիրավի՝ ճշմարիտ հավատքը զորացնում է մարդուն։

Վասն Հաւատոյ, Վասն Հայրենեաց:

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4061

Մեկնաբանություններ

չի լինի