Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Անվտանգային միջավայրը համակարգ է, որը կարող է միայն պետությունը ապահովել

Անվտանգային միջավայրը համակարգ է, որը կարող է միայն պետությունը ապահովել
18.06.2025 | 21:17

Քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության բացարձակ մենաշնորհն ու պարտավորությունն է: Տարիներ շարունակ ասում եմ սա:

Այն մարդիկ, որ քաղաքացիների շրջանում պատրանքներ են ստեղծում, թե կրակել սովորելով և կամ ինչ-որ ռազմական ուղղվածության ակումբների մասնակից լինելով, հնարավոր է անվտանգության որոշակի (թեկուզ փոքր) մակարդակ ունենալ, հանցանք են գործում և էական չէ, գիտակցվա՞ծ են սա անում, թե՞ իրենք էլ են մոլորության մեջ:

Այս օրերին Թեհրանից մարդիկ նույնիսկ դուրս գալ են դժվարանում, պարզ պատճառով, որ պետությունը ունակ չէ նրանց անվտանգությունն ապահովել, և նրանք, որ «կրակել գիտեն», փախչում են ռազմական գիտելիք չունեցողների հետ միասին:

Սա այն մասին է, որ անվտանգային միջավայրը համակարգ է, որը կարող է միայն և միայն պետությունը ապահովել, և միայն այն դեպքում, երբ ունի ազգային իշխանություններ, որոնք գրագետ են և գիտակից, որոնք հասկանում են, որ մարդն է բարձրագույն արժեքը, և որ գիտությանը տիրապետող մարդն է, որ կարողանալու է գիտության աստվածային ուժը ծառայեցնել մարդկանց անվտանգության ապահովմանը և բարօրությանը:

Նույնիսկ, եթե օրվա ռեժիմը դավաճանած չլիներ մեզ, մենք պարտավոր էինք նրանցից ազատվել բոլորիս խաբելու և պետության ռեսուրսները մսխելու համար, բոլորիս անվտանգության ապահովումը ձախողելու համար, երկիրը խավարի մեջ պահելու և գիտության ուժը չկիրառելու համար:

Մեզ ազգային իշխանություններ են պետք, մեզ իրական պետություն է պետք, որի համար նախ համախմբվել և այս ռեժիմից ազատվել է հարկավոր:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ