«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ստամբուլի այցով Հայաստանը վերջնականապես «պառկեցվում» է թուրքական ազդեցության տակ

Ստամբուլի այցով Հայաստանը վերջնականապես «պառկեցվում» է թուրքական ազդեցության տակ
20.06.2025 | 12:04

Եթե դիտարկենք ընդհանուր տրամաբանությունը, ապա Նիկոլի՝ Թուրքիա ծրագրվող այցը պարզապես դիվանագիտական քայլ չէ։ Դա մի ամբողջ գործընթացի կուլմինացիան է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդումն է՝ որպես սուբյեկտ և որպես պատմական ու ինքնիշխան միավոր։

Սա մի ակտ է, որի միջոցով Հայաստանը վերջնականապես «պառկեցվում» է թուրքական ազդեցության տակ՝ քաղաքական, տնտեսական, գաղափարական բոլոր ուղղություններով։ Ստամբուլում սպասվող պայմանավորվածությունները, եթե դրանք կայանան, գործնականում Հայաստանը տարածաշրջանային մեծ խաղացողների ձեռքում կդարձնեն ամորֆ ու անողնաշար մի մարմին՝ ձևական ֆիկտիվ աշխարհագրական տարածք։

Այս ամենի ֆոնին Նիկոլի՝ «ինքնիշխանության» մասին խոսքն իրականում ոչ թե ինքնիշխանություն է, այլ՝ ծխածածկույթ։ Նրա պատկերացրած «նոր Հայաստանի» ինքնիշխանությունը, ըստ էության, թուրքական օրակարգին ենթարկվելու գործընթացի քաղաքական փաթեթավորումն է։

Ստամբուլի այցը այդ գործընթացի խորհրդանշական և գործնական ստարտն է, որով Հայաստանը դադարելու է հանդես գալ որպես առանձին քաղաքական սուբյեկտ, իսկ դրա «ղեկավարը»՝ գիտակցված կամ ոչ, ստանձնում է այդ պատմական ապամոնտաժման պատասխանատվությունը, քանի որ թյուրքական նարատիվի դրոշակակիրն է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ