Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խոսքի և գործի աղաղակող հակասություն

Խոսքի և գործի աղաղակող հակասություն
15.07.2025 | 16:30

ՀՀ վարչապետի գրասենյակը հերքել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունները՝ Հայաստանի տարածքում ամերիկյան մասնավոր ընկերությանը տրանսպորտային հաղորդակցության գիծը վարձակալությամբ հնարավոր տրամադրման մասին, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։

Կարո՞ղ ենք վստահել Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներին, որոնք 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթեցին Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ծրագրով, եթե արդեն 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախը ճանաչվեց Փաշինյանի կողմից որպես Ադրբեջանի մաս, ինչը հետագայում հանգեցրեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախի լիակատար օկուպացիային և հայ բնակչության էթնիկ զտմանը։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7181

Մեկնաբանություններ