Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Արտապատվիրակման» սազանդարները

«Արտապատվիրակման» սազանդարները
15.07.2025 | 18:31

Քանի օր է՝ հետևում եմ, թե ինչպես են իշխանական քարոզիչները (ի միջի այլոց, ոչ միայն քպականներ, նաև իրենց սատելիտները) հիմնավորում, թե՝ դե «արտապատվիրակման» մեջ վատ բան չկա, ամեն բան տեղի է ունենալու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ու նման էլի բառերի ներքո։ Ինչո՞ւ եմ շեշտում «բառերի», որովհետև դրանք, նրանց արտաբերելու արդյունքում, միայն բառեր են․ ոչ մի այլ բան, քան զուտ բառեր, պետք չէ սպասել։

Այսինքն, ըստ իրենց, ՀՀ տարածքի լրջագույն ռազմավարական մասը հանձնելը որևէ մասնավոր կամ ոչ ընկերությանը օք է, բայց այ ՀԷՑ-ը պետք է «ազգայնացվի», պետականցվի, որովհետև ինչպե՞ս կարելի է ռազմավարական այդպիսի հզորությունը լինի ինչ-որ միջազգային գործարարի սեփականությունը, անկախ նրանից՝ հայ է, թե ոչ։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 5396

Մեկնաբանություններ