Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տրանսպորտի քանակն ավելացնելու անկարողությունը թաքցնելու համար դասաժամերն են տեղաշարժել

Տրանսպորտի քանակն ավելացնելու անկարողությունը թաքցնելու համար դասաժամերն են տեղաշարժել
30.08.2025 | 17:43

Կառավարության հաջորդ նիստին հանրակրթական հաստատություններում դասապրոցեսը 8:15-ին սկսվելը կներկայացվի որպես խոշոր բարեփոխում, այն դեպքում, երբ իրավիճակը հետևյալն է. հանրային տրանսպորտի քանակը չի բավականացնում առավոտյան ժամերին ուղևորների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար։ Էս մեծ բարեփոխիչներն էլ, տրանսպորտի քանակն ավելացնելու անկարողությունը թաքցնելու համար, դասաժամերը տեղաշարժել են։ Սա մոտավորապես նույնն է, որ 7-հոգանոց ընտանիքում լինի ընդամենը 4 հատ ափսե, և, ափսեների քանակն ավելացնելու փոխարեն, որոշեն ընթրիքը մատուցել 2 հերթով։

Այնպես որ, առավոտյան ժամերին խցանման մասին խոսակցությունները անհիմն են ու անհեթեթ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4083

Մեկնաբանություններ