Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Աննա Կարենինան մահացավ…»

«Աննա Կարենինան մահացավ…»
06.09.2025 | 15:36

«Աննա Կարենինան» գրելիս Տոլստոյը ժամերով փակվում էր իր սենյակում։

Նա նույնիսկ աղախնին ասում էր, որ չխանգարի իրեն, եթե անհրաժեշտ չէ։

Աղախինը դռան մոտ թողնում էր Տոլստոյի ուտելիքը, մեկ անգամ թակում էր, ապա հեռանում։

Մի անգամ նկատում է, որ ոչինչ չի կերել։

Թակում է դուռը, բայց ներսից ձայն չի լսվում։ Անհանգստացած աղախինը տեղյակ է պահում հարևաններին և մտերիմ ընկերներին՝ խնդրելով անմիջապես գալ և օգնել։

Ճշմարտությունը բացահայտվեց։

Տուն հասածները բացեցին դուռը և ցնցված տեսան մեծ գրողին, որը պառկած էր հատակին և լաց էր լինում։ Չհասկանալով, թե ինչու է նա լաց լինում, հարցրին պատճառը։

Հայտնի դասականը պատասխանեց.

«Աննա Կարենինան մահացավ…»

«Հոգու ժպիտ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4977

Մեկնաբանություններ