Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արարատ լեռը առաջինը քրիստոնեություն ընդունած Հայ ազգի համար հոգևոր խորհրդանիշ է

Արարատ լեռը առաջինը քրիստոնեություն ընդունած Հայ ազգի համար հոգևոր խորհրդանիշ է
18.09.2025 | 13:37

«Լավ կլինե՞ր, որ Ադրբեջանը իր կնիքի վրա Խուստուփ նկարեր, իսկ Թուրքիան էլ Արագած»: Հարգելիներս, նախ, Ադրբեջանը չի նկարում, այլ բազում մարդկային զոհ պատճառելով, Հայաստանից ռազմական գործողություններով կոնկրետ տարածք է զավթում: Իսկ եթե նկարում է, ապա այդ երկրի նախագահի անմիջական հովանավորությամբ այնպիսի քարտեզ է նկարում, որտեղ ողջ Հայաստանը պատկերված է որպես «արևմտյան ադրբեջան», իսկ հայ ժողովրդին բնորոշում է անպարկեշտ մակդիրներով:

Արարատ լեռը առաջինը քրիստոնեություն ընդունած Հայ ազգի համար, նախ՝ միանշանակ հոգևոր խորհրդանիշ է, իսկ իրենցը կիսալուսինն է: Բարեկամությունը ենթադրում է, որ պետք է լիներ այս պարզունակ մտքերը գոնե նվազագույն չափով ընկալելու պատրաստակամություն, ինչին նաև մենք պետք է նպաստենք, ոչ թե տարվենք վերջ չունեցող անմիտ ծայրահեղություններով: Գիտեմ, հանրահայտ մտքեր եմ ասում, բայց ինչ արած ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3105

Մեկնաբանություններ