Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խարանն անմաքրելի է

Խարանն անմաքրելի է
20.09.2025 | 13:00

Խարանից դեռ ոչ ոք չի փրկվել ու խուսափել՝ ո՛չ ծնկի գալով, և ո՛չ էլ էքստազի մեջ ընկած գոռալով ու էքստազի հասցնելով: Խնդիրն այլևս այն չէ, թե Փաշինյանը ի՞նչ է ասում, հռչակում կամ առաջարկում: Խնդիրը վաղուց այն է, որ դա ասողը, հռչակողը, առաջարկողը ինքն է, ում ասածը ունի այլևս զրո կշիռ ու զրո վստահություն, որովհետև ռաջարկածն ու հռչակածը բերել է կորուստ, ցավ, դժբախտություն, և այդ առաջարկը, հռչակումը անողը կրկին նա է՝ մի հույսի վաճառական, ով խժռելու է այդ հույսը, երբ ստանա իրենը: Չի ստանալու: Քաղաքականությունը դաժան բան է ուզում ես էքստազի մեջ գոռա կամ ծնկի արի, կամ ձայն մուրա՝ խարանը անմաքրելի է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5164

Մեկնաբանություններ