Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լավ առիթ է՝ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգից խուսափելու համար

Լավ առիթ է՝ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգից խուսափելու համար
21.09.2025 | 12:28

Ընդդիմադիր լրատվամիջոցների բացարձակ մեծամասնությունը լուսաբանում է ՔՊ համագումարը։ Ընդդիմադիր գործիչների մի մեծ հատված արդեն լծվել է Նիկոլի իրական կերպարը ժողովրդին ցույց տալու գործին։ Ինքն իրեն քննադատելու ահագին նյութ է տվել Նիկոլն ընդդիմությանը։

Վստահ եմ՝ առաջիկա օրերին սոցիալական ցանցերն ու բոլոր եթերները հեղեղվելու են Նիկոլի օրակարգերի քննարկումներով։

Ցավով եմ ասում, բայց սա ընդդիմությանը նետված փրկօղակ է։ Նոր զբաղմունք ունեցան։ Լավ առիթ է՝ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգից խուսափելու համար։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3494

Մեկնաբանություններ