Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.09.2025 | 22:00
Տե՛ր Աստված,
Արթնանում եմ այս նոր օրվա լույսին` հիշելով Քո Սուրբ Խաչի փառքը,
որ Վարագա լեռան գագաթին հայտնվեց իբրև հաղթության նշան։
Օրհնյալ է Խաչդ, որ մեզ փրկություն բերեց։
Թողայն այսօր էլ փայլի մեր կյանքի վրա,
որպես լույս՝ խավարի մեջ,
որպես հույս՝ տկարության ժամին,
որպես հաղթություն՝ փորձությունների մեջ։
Տեր Հիսուս,
Քո Սուրբ Խաչով պահիր, պահպանիր մեզ,
Մեր երկիրը, մեր ընտանիքներին` խաղաղության մեջ։
Քեզ մա՛րդկության Փրկիչ,
Փառք, գոհություն և երկրպագություն
Ամեն ժամ, ամեն օր,
Հիմա և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Հոգու Կանչ-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3763

Մեկնաբանություններ