Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մանուկ հոգին ավանդում է՝ «մայր» բառը շուրթերին

Մանուկ հոգին ավանդում է՝ «մայր» բառը շուրթերին
07.10.2025 | 12:48

Լուսանկարում Միսաք Մեծարենցի ծնողներն են՝ նրա թաղումից հետո, սգո զգեստներով։

Մեծարենցը մահացավ ոչ լրիվ 22 տարեկան հասակում։ Իր այդ կարճ կյանքն էլ ապրեց հիվանդ, բայց հասցրեց հայ գրականությունը նոր մակարդակի բարձրացնել։

Լուսադեմին զգալով՝ որ մահը մոտենում է, խնդրում է մորը դուրս գալ և սպասել կողքի սենյակում և հետո մանուկ հոգին ավանդում է «մայր» բառը շուրթերին։

Թաղված է Կոստանդնուպոլսում։

«Գրքեր և մտքեր»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4519

Մեկնաբանություններ