Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անհասկանալի էակն է որոշում՝ ով պետք է բանտարկվի, ով ազատ արձակվի

Անհասկանալի էակն է որոշում՝ ով պետք է բանտարկվի, ով ազատ արձակվի
16.10.2025 | 11:31

Այն, որ օրվա իշխանությունները բացարձակապես կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, վաղուց է պարզ։

Այն, որ նրանք ընդհանրապես չեն ներկայացնում հայկական շահը, կասկածից վեր է։

Այն, որ նրանք հլու հնազանդ կառավարվում են դրսից, դա էլ գիտենք։

Իսկ այսօր պարզ դարձավ ևս մեկ կարևոր հանգամանք, նրանց տերերն այլևս այնքան չեն հարգում իրենց, որ նույնիսկ ուղիղ շփման ցանկություն չունեն, և հրահանգները այլևս տալիս են ինչ-որ ՀԿ ներկայացուցիչների միջոցով։

Փաստացի Հայաստանի գլխավոր դատախազը դանիել իոնիսյան անվամբ մեկն է, գուցե նաև ավելին է, քան դատախազ և սույն անհասկանալի էակն է այլևս որոշում, ով պետք է բանտարկվի՝ ով ազատ արձակվի։

Հայաստանի ճակատագիրը ավելի վատ ձեռքերում է, քան կարծում ենք, իսկ կառավարիչն ըմդամենը ինչ-որ դանիելի լուռ կամակատարը։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ