ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բարդ ու վճռական ժամանակներ են գալիս, իսկ մենք «հին տներում ենք»

Բարդ ու վճռական ժամանակներ են գալիս, իսկ մենք «հին տներում ենք»
11.11.2025 | 16:07

Մենք չունենք այն շռայլությունը, որ հատկապես փորձագիտական-վերլուծական հանրույթի մասով իբր նեյտրալիտետ պահպանենք:

Պետության այս վիճակում այդ ներյտրալիտետը մի բանի մասին է խոսում՝ դուք ստանում եք դրամաշնորհ ու լուռ եք, ու ստանում եք դա հիմնականում արևմտյան, կամ թեկուզ այլ դեսպանատներից:

1. Դա փաթեթավորում եք փորձագիտականի տակ, այսինքն, ձեր՝ պետության կենսական շահը զիջում եք, դրսի փողի դիմաց:

2. Դուք աշխատավարձից եք կախված, իսկ եթե առավել անկեծ՝ այդ գումարը առավել կարևոր է, քան պետությունն ու մնացածը՝ դուք ունեք վարկեր, հիպոթեքներ և այլն:

Ի դեպ, նման լոյալություն-հիմնավորում կար նաև ԱԱԾ աշխատակիցների մասով:

Ես այս ոլորտի մարդ եմ և շատ լավ եմ գիտակցում ու հասկանում եմ, թե որքան մարդ է այս գրառման տակ ինքն իրեն տեսնելու, բարկանալու ու, իրականության հետ առերեսվելով, ինձ ատելու. не в первой...

Բայց ես շատ վաղուց եմ կարծում, որ պետություն ունենալու համար կարևորագույն ձևակերպումը ՈՉ-ն է,

չվաճառվելու ՈՉ-ը, կոմպրոմիսի չգնալու ՈՉ-ը, սկզբունքային լինելու ՈՉ-ը, պետության, ոչ թե իշխանություն լինելու ՈՉ-ը:

Հայրենիք ունենալու, ոչ թե գաղթական լինելու ՈՉ-ը:

Հարամ չլինելու ՈՉ-ը:

Եկեղեցու և ազգի դեմ դուրս չեկողի ՈՉ-ը:

Կյանքում ապրելը պետք է որակ ենթադրի.

երբ դուք ամենին համաձայն եք, ուրեմն դուք պարտվող, հանձնվող եք,

ուրեմն ձեր մեջ ստրուկի ենթագիտակցությունն է, իսկ ստրուկը ոչ միայն պետություն չի կարող ունենալ, նաև չի կարողանում այդ պետությունը պահել:

Հարճը, անկախ դարաշրջանից, հարճ է...

Մի եղեք հարճ:

Կարող եք տարածել, եթե համակարծիք եք:

Բարդ ու վճռական ժամանակներ են գալիս, իսկ մենք «հին տներում ենք»...

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 4767

Մեկնաբանություններ