Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եթէ վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հաւատամքին

Եթէ վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հաւատամքին
10.01.2026 | 11:53

Բոլոր այն «հոգեւորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգեւոր կոչումը, պարպւում են իրենց մարդկութիւնից եւ հայութիւնից, վաճառում են իրենց խաչը նիւթի դիմաց՝ եւ անհամար հայորդիների թափած արիւնը պաշտօնի, աթոռի եւ երկրաւոր խոստումների դիմաց, եւ միանում են դաւաճանախմբին որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՒԱՏՔ եւ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ծախեցին, թող ինքնուրոյն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, եւ դաւաճան են այս Հայրենիքին, այս ազգին եւ նրա բոլոր նպատակներին, ոգիին եւ անցնում են թշնամու շարքերը։

Եթէ վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հաւատամքին, նպատակներին, մեր նահատակների թափած անգին արեան, մեր պատմական եւ ներկայ Հայրենի հողին եւ դրա սրբութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ դրա անսասանութեան կողքին։

Ահա ժամանակն է իմանալու թէ ովքեր են տաք կամ պաղ ըստ Յայտնութեան սրբատառ տողերին, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արեան համար, եւ ովքեր են որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էութիւնը...։

Տ. Սերոբ քահանայ Ազարեան

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ