Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»

ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»
25.02.2026 | 11:18

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ. Ամենայն Հայոց Կաթողիկոսություն (Էջմիածին), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն (Անթիլիաս), Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն։

Այս աթոռները ձևավորվել են դարեր առաջ, և Հարությունյանը պարտավոր էր դա սովորել ՀԱՅՈՑ պատմության դասերին (եթե, իհարկե, դասագրքերից այդ էջերն էլ չեն հասցրել հեռացնել)։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն «Անթիլիասի պատրիարքություն» կոչելը կա՛մ բացարձակ տգիտություն է, կա՛մ Կաթողիկոսության կարգավիճակը պատրիարքության մակարդակի իջեցնելու ՔՊ-ական փորձ։

ՀՅԴ-ն Եկեղեցու իրավունքները պաշտպանել է միշտ՝ սկսած Օսմանյան և Ցարական կայսրությունների ժամանակներից։ Հիշեցնենք, որ 1903-ին, երբ ցարական իշխանությունը բռնագրավում էր եկեղեցապատկան գույքն ու փակում հայկական դպրոցները, հենց Դաշնակցությունն էր, որ զենքը ձեռքին կանգնեց Եկեղեցու կողքին։ Այդ պայքարի համար էր, որ օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը ՀՅԴ-ին բնորոշեց որպես «Հայկական ասպետություն»։

Հարությունյանի պնդումը, թե 90-ականներին Դաշնակցությունը խանգարել է «աթոռների միավորմանը», պարզապես զուրկ է փաստական հիմքից։

Ինչպես ցարական և սովետական բռնապետությունների օրերին, այնպես էլ այսօր, երբ Հայաստանի գործող իշխանությունը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Դաշնակցությունը եղել է և մնալու է նրա անսասան պաշտպանը։

Գիտեմ՝ դա ծանր ու ցավոտ եք տանում, բայց տգիտություն և էժան մանիպուլյացիաներ տարածելով արդյունքի չեք հասնելու։

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ