Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ապաշխարության մասին

Ապաշխարության մասին
14.03.2026 | 12:35

Սկիզբը՝ այստեղ

Անզեղջ մեղքը մարդուն Աստծուց օտարացնում է, և այն ոչ միայն Աստուծո հանդեպ դավաճանություն է, այլև համաձայնություն, դաշինք և միություն է դիվական ուժերի հետ: Անզեղջ մեղքն իր մեջ կրում է հատուցում և պատիժ: Այս իմաստով՝ սարսափելի ու ծանր են հավաքական անզեղջ մեղքի հետևանքները, որոնք անպայման մեծ աղետներ ու կատակլիզմներ են մարդկության համար բերել և դեռ բերում են: Դրանք կարող են լինել բնական և ոչ բնական` պատերազմներ և այլն: Եվ այդ ամենի միջոցով կործանվում են քաղաքակրթություններ, ազգեր, ընտանիքներ, մարդիկ:

Սակայն, Ավետարանում Տերը հարցնելով զգուշացնում է․ «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները» (Ղուկ., 13:2):

Եթե մենք այս ավետարանական ընթերցումը պրոյեկտենք մեր այսօրվա իրականության մեջ, ապա մեր ներկա կացությամբ ապրված նեղությունների օրինակով կարելի է խորապես ընկալել ու ապրել տերունական այս կոչը և հասկանալ նրա բովանդակ էությունը:

Քանի որ այս պարագային պատերազմի, հայրենազրկության, պարտության, իսկ մյուս կողմից, եկեղեցու բացահայտ հալածանքներն ու տառապանքը ոչ թե ջրհեղեղի ժամանակվա, Սոդոմի ու Գոմորի, կամ գալիլյացիների կամ Սիլովամի աշտարակի տակ մնացած մարդկանց ու բնակիչներին են վերաբերում, այլ Աստծո պատուհասը այժմ և դեռ վաղուց եկել ու վրա է հասել մեր ազգին:

Այս պարագային դասերը քաղում ենք ոչ թե այլոց սխալների ու որպես հետեւանք դրանց պատճառով նեղությունների հետևանքներից, այլ սեփական մեղքերով վաստակած տառապանքի, աղետի, արհավիրքի ու Աստծո պատժի փորձից:

Շարունակելի

Հայր Շնորհք ՊԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ