Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Տոտալիտարի՞զմ, թե՞ ավտորիտարիզմ

Տոտալիտարի՞զմ, թե՞ ավտորիտարիզմ
08.07.2026 | 14:09

Մենք այսօր ապրում ենք ավտորիտա՞ր, թե՞ տոտալիտար կարգերում։

Այս երկու համակարգերն ունեն հստակ բնութագրեր. համեմատենք դրանք։

1. Անձնական կյանք

Ավտորիտարիզմ: Գործում է «Մի՛ խառնվիր քաղաքականությանը, և մենք քեզ հանգիստ կթողնենք» գործելակերպը։ Ռեժիմը մենաշնորհում է միայն իշխանությունը, բայց չի մտնում մարդու անձնական կյանք, բիզնես, արվեստ և կրոն։ Քաղաքացիների անձնական կյանքի սահմանները պահպանվում են։

Տոտալիտարիզմ: Հավակնում է տոտալ (բացարձակ) վերահսկողության։ Քիչ է, որ դուք պարզապես չքննադատեք իշխանությանը. դուք պետք է ակտիվորեն աջակցեք նրան։ Անձնական կյանքի գաղտնիք այլևս չկա. պետությունն է թելադրում՝ ինչ գրքեր կարդալ, ինչ երաժշտություն լսել, ում հետ ընկերություն անել և ինչի մասին մտածել։

- Այսօրվա Հայաստանում ռեժիմը մտնում է անձնական կյանք` ով ում հետ է քնում, ումից երեխաներ ունեք, ով պետք է կաթողիկոս լինի, որ երգիչներն են «նախկին», որոնք` ոչ, քաղաքական հայացքներով պայմանավորված ով պետք ազատվի աշխատանքից, որ գործարարը պետք է բոմժ դառնա, անձնական ֆինանսները պետք է վերահսկողության տակ լինեն։

2. Գաղափարախոսություն

Ավտորիտարիզմ: Հստակ, համապարփակ գաղափարախոսություն սովորաբար չկա։ Այն հաճախ փոխարինվում է ավանդական արժեքներով, կայունության, կարգուկանոնի կամ ուժեղ պետության գաղափարներով։

Տոտալիտարիզմ: Միշտ հենվում է գաղափարախոսության վրա, որը «գիտի բոլոր հարցերի պատասխանները» (օրինակ` «Իրական Հայաստան» փսևդոգաղափարախոսություն)։ Այն ուղղված է դեպի ապագան՝ «նոր մարդու» ստեղծմանը։ Այլընտրանքային տեսակետները հավասարեցվում են հանցագործության։

- Ռեժիմի հետ անհամաձայնության դեպքում դուք «նախկին» եք, «քրեաօլիգարխ» եք, «պատերազմի հրձիք» եք, «ռևանշիստ» եք, «ռսաստրուկ» եք, «դավաճան» եք, «լրտես» եք։

3. Զանգվածների մոբիլիզացիա

Ավտորիտարիզմ: Նախընտրում է, որ հասարակությունը լինի պասիվ և ապաքաղաքական։ Ցանկացած հանրահավաք և ցույց (նույնիսկ՝ ի պաշտպանություն իշխանության) ռեժիմի մոտ կասկած է առաջացնում, քանի որ խախտում է «կարգուկանոնը»։

Տոտալիտարիզմ: Հասարակությանը մշտապես պահում է արհեստական մոբիլիզացիայի վիճակում։ Մարդկանց քշում են շքեղ շքերթների, հնգամյակների, շաբաթօրյակների և «ժողովրդի թշնամիների» փնտրտուքների։ Զանգվածային միջոցառումներ են կազմակերպում` համերգներ, տոնախմբություններ։ Զանգվածները պետք է լինեն պետական մեքենայի ակտիվ մասնիկը։

- Այսօրվս Հայաստանում իշխանության «հենքը», ըստ ռեժիմի, զանգվածն է, նրան քշում են հանրահավաքների, իշխանության փոփոխության համար ռեժիմն ընդդիմությանը կոչ է անում ժողովուրդ հանել փողոց ու հեղափոխություն անել, եթե ոչ, ապա ինքն է լեգիտիմ։ Ժողովուրդը պետք մշտական սթրեսի մեջ լինի, մշտապես բորբոքված և բաժանված թշնամական հատվածների։

4. Ընդդիմություն և տեռոր

Ավտորիտարիզմ: Իրական ընդդիմությունը ոչնչացվում կամ դուրս է մղվում երկրից, բայց կարող է գոյություն ունենալ դեկորատիվ, «գրպանային» ընդդիմություն։ Բռնաճնշումները կրում են թիրախային բնույթ. պատժում են նրանց, ովքեր բացահայտ դուրս են եկել համակարգի դեմ։

Տոտալիտարիզմ: Ցանկացած ընդդիմություն ամբողջությամբ ոչնչացվում է։ Բռնաճնշումները դառնում են զանգվածային և հաճախ քաոսային՝ ուղղված ամբողջական սոցիալական խմբերի (դասակարգեր, էթնիկ, կամ տարածաշրջանային խմբեր) դեմ, որպեսզի մշտական վախի մեջ պահեն բացարձակապես բոլորին, այդ թվում՝ իրենց հավատարիմ քաղաքացիներին։

Մենք անցում ենք կատարում տոտալիտար համակարգի։ Ճիշտ է, փնթի, անկայուն փսևդոգաղափարախոսությամբ, բայց, այնուամենայնիվ, տոտալիտարիզմի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ