Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քանի՞ կոպեկ արժի ձեր սպրած կյանքը

Քանի՞ կոպեկ արժի ձեր սպրած կյանքը
11.07.2026 | 12:21

Ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում հետընտրական գործընթացներին, որոնցից ամենաաղմկահարույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն էր։

Տեսնելով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության տեսանյութը, մասնավորապես՝ նրան հատակին պառկեցնելու դրվագը և այնուհետև բաց ձեռնաշղթաներով տնից դուրս բերելու տեսարանը, առաջին հերթին ցավ է առաջանում մեր ԱԱԾ ծառայողների մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակի համար։

Տեսանյութերից ակնհայտ երևում է, որ յոթանասունն անց Գագիկ Ծառուկյանը որևէ դիմադրություն չէր ցուցաբերում։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են նրա ձեռքերին դրված բաց ձեռնաշղթաները, որոնք, ըստ երևույթին, կիրառվել էին առավելապես ձևականորեն՝ ԱԱԾ-ի «արդյունավետ աշխատանքի» հերթական ցուցադրական տեսարանն ապահովելու նպատակով։

Շատերն արդեն սկսել են քննադատել սպորտի ներկայացուցիչներին՝ պատշաճ արձագանք չցուցաբերելու և կատարվածի վերաբերյալ լռություն պահպանելու համար։

Սակայն, հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանն ունի երկու որդի և բազմաթիվ փեսաներ, որոնք հանրությանը հայտնի են տարբեր խնդրահարույց պատմություններով, ուշադրության և հարգանքի է արժանի այն հանգամանքը, որ նրա պաշտպանությանն առաջինը կանգնեցին դուստրերը։ Նրանք հանրության շրջանում հայտնի են որպես համեստ, դաստիարակված և կիրթ կանայք, ինչը շատերի համար, ըստ էության, անսպասելի էր։ Հետևաբար, վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ սպորտի ներկայացուցիչներին որևէ բան ակնարկելը պարզապես անիմաստ է։

Անդրադառնալով ընդդիմությանը՝ կարելի է արձանագրել, որ այսպիսի որակի ընդդիմություն ունենալու պայմաններում Հայաստանը դատապարտված է կործանման։

Օգտվելով առիթից և հաշվի առնելով, որ իշխող քաղաքական ուժը նախորդ իշխանությունների քաղաքական պրոդուկտն է, մինչդեռ նախկին քաղաքական առաջնորդները շարունակում են վայելել բավականին բարեկեցիկ կյանք, իսկ Հայաստանը կանգնած է Արցախի կորստի հետևանքների և Սյունիքի կորստի վտանգի առաջ, առաջանում է միանգամայն տրամաբանական հարցադրում.

Քանի՞ կոպեկ արժի ձեր սպրած կյանքը։

Հ.Գ. Հարցադրումը հռետորական է։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

10.07.2026 թ.

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ