ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ
12.07.2011 | 00:00

Թուրքական Arayana կայքը տեղեկացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է KA-50 ուղղաթիռներ տրամադրել Հայաստանին, իսկ հայկական բանակին արդեն իսկ տրամադրել է վակուումային ռումբեր և արկեր:
«Թուրքական երևակայությունը սահման չունի, և ամեն անգամ ռուսական զինուժից նրանց վախը համեմվում է Հայաստանին ուղղված որևէ նոր մեղադրանքով»,- տեղեկացնում է «armweeklynews.am»-ը` դժվարանալով բացատրել, թե ինչն է դրդել թուրքական լրատվամիջոցին այսպիսի անհիմն մեղադրանքներ ներկայացնել հայկական կողմին:
Նշենք, որ վակուումային ռումբերն առաջացնում են «ծավալային պայթյուն», ինչը ոչնչացնում և այրում է ամեն ինչ 300 մ շառավղով: Այս զինատեսակի առաջին փորձարկումները Ռուսաստանը կատարել է 2007-ին, որի ընթացքում փորձարկվել է աշխարհում ամենահզոր վակուումային ռումբը` «Պապաշա» կեղծանունով: ԱՄՆ-ը ևս այս զինատեսակն օգտագործել է վիետնամական պատերազմի ժամանակ:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ