ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ ԿԱՐՍԻ ԲԵՐԴԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ

ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ ԿԱՐՍԻ ԲԵՐԴԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ
16.03.2012 | 00:00

Կարսի պատմական բերդի արտաքին պարիսպները սկսել են քանդվել: Ձյունն ու անձրևը պարսպի քանդման հիմնական պատճառներն են, քանի որ ձյան հետևանքով բավականին մեծ փոսեր են առաջանում: Եղանակային վատ պայմաններին գումարվում է համապատասխան մարմինների անուշադրությունը: Տարածքի բնակիչներն ահազանգում են, որ եթե բերդի պարիսպներն ու աշտարակը չվերանորոգվեն, փլուզումն անխուսափելի է:
Թուրքական լրատվամիջոցներն իրենց հերթին փաստում են, որ գանձ որոնող խմբերն արդեն ոչնչացրել են Կարսի բերդի շրջակայքում գտնվող պատմական կոթողները: Բնակիչների տեղեկացմամբ` անարգել թալանվում են բերդի հետնամասում գտնվող հին զինապահեստը, աստիճանները, հողաշեն կառույցները, երկհարկանի քարե շինությունները, այսօր հնարավոր է տեսնել միայն դրանց մնացորդները: Նրանց անհասկանալի է թվում սույն անտարբերությունը: Գանձախույզները քանդել են անգամ շինություններն ու գողացել քարերը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ