Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայ-հնդկական բանվորական եղբայրություն՝ Տավուշի սահմանագոտու ամրություններում

Հայ-հնդկական բանվորական եղբայրություն՝ Տավուշի սահմանագոտու ամրություններում
29.10.2024 | 10:48

Տավուշի սահմանագոտում կառուցվող ամրությունների շինարարությունում ընդգրկված են սահմանամերձ գյուղերի բնակիչներ, նաև՝ մեծ թվով հնդիկներ։ Հնկաստանի քաղաքացիներին այդ գործում ներգրավել են որպես էժան վարձատրվող աշխատանքային ուժ։ Տավուշցի բանվորների վկայությամբ՝ շինարարական կազմակերպություններն իրենց օրական 12 հազար դրամ են վճարում։ Թե որքան են վճարում հնդիկներին, հայտնի չէ, սակայն հնդիկներին, ռոճիկից զատ, նաև ճաշ են տալիս։ Տավուշցի բանվորների խոսքով՝ սահմանագոտում ընթացող շինարարություններում աշխատող հնդիկները քիչ թե շատ խոսում են հայերեն, նրանցից ոմանք կրթված են, հաշվարկում են այդ շինարարությունում օգտագործվող ամրանների, այլ շինանյութերի պահանջվող քանակը։ Անցած շաբաթ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների խումբ էր տարել Տավուշի սահմանագոտի, նախարարը լրագրողներին ցո՞ւյց է տվել սահմանագոտում աշխատող հնդիկ բանվորներին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ