Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Մեր Սարիկը», «ձեր Լևոնը», «մեր քաղաքը»

«Մեր Սարիկը», «ձեր Լևոնը», «մեր քաղաքը»
12.03.2025 | 16:25

Գյումրիի ընտրությունների նախընտրական կարգախոսներից կարելի է հասկանալ, որ թեկնածուներից շատերի հիմնական ուղերձն այն է, թե իրենք լավ մարդ են, քաղաքը սիրում են, քաղաքն էլ պետք է իրենց սիրի ու ... ընտրի։

«Սերը», «լավ» ու «վատ» տղա լինելը քաղաքական կատեգերիաներ չեն և իրենց մեջ զարգացում, խնդիրների լուծման ուղերձներ չեն պարունակում։

Երբ բացակայում է քաղաքական կամ նույնիսկ պարզ մտածողությունը, սկսում են շահագործել էմոցիաները, ինչպես եղավ 2018-ին՝ համապատասխան հետևանքներով հանդերձ։

Գաղափարական, ինտելեկտուալ դեգրադացիան, մտքի անապատը շատ լավ արտահայտվում է Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող, իրենց քաղաքը սիրող «լավ տղաների» կարգախոսներում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4404

Մեկնաբանություններ