«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

2018-ին «Կիսաբաց լուսամուտների» հերոս ընտանիքներից մեկը դարձել է իշխանություն

2018-ին «Կիսաբաց լուսամուտների» հերոս ընտանիքներից մեկը դարձել է իշխանություն
03.02.2025 | 21:37

Ընդունենք, թե ոչ՝ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հերոսներն ու դրա հանդիսատեսները ապրում են մեր միջավայրում, դա մեր իրականության մի մասն է։

2018-ին «Կիսաբաց լուսամուտների» հերոս ընտանիքներից մեկը դարձել է իշխանություն, և հենց այդ ժամանակվանից մենք դիտում ենք այդ հաղորդման հերթական սեզոնները, որոնք նկարահանվում են Պռոշյան փողոցի առանձնատանը, կառավարության շենքում, մինչ այդ՝ Բաղրամյան 26-ում։ Մեզ ցուցադրում են խոհանոցները՝ ձվաձեղ սարքելուց, սանհանգույցը, ընտանեկան փոդքաստը, իրենց առօրյան՝ գիրք կարդալը, միասին հեռուստացույց դիտելը, իրենց հագուստների ֆոտոսեսիաները, անգամ՝ անկողինը։

Ֆոտոսեսիաների արանքում Արցախի պատերազմն ենք դիտում, Բաքվի դատավարությունը, «Էրատո» ջոկատի «հերոսական մարզումները», զինվորների դիակներով լի դիահերձարանը... Արդենք մենք էլ հանդիսատեսից այդ շոուի մասնակիցներն ենք դարձել։

«Կիսաբաց լուսամուտներին» մեզ մինչ 2018-ն էին ընտելացնում, երևի, մի բան գիտեին, այսօր ուղղակի շոուի մասշտաբներն են փոխվել։

Էս գժանոցը պետք է կանգնեցնել:

Stop!

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3087

Մեկնաբանություններ