ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Զոլավո՞ր, թե զորավոր թատրոն

Զոլավո՞ր, թե  զորավոր թատրոն
20.04.2012 | 00:00

Աշոտյան-Զոլյան «դուելին» հետևողների համար վերջապես հասկանալի դարձավ` ինչն ինչից հետո է:

Մանավանդ, երբ«Բրյուսովում» տեղի ունեցած հայտնի գիտխորհրդի նիստի ժամանակ առկայծեց ոչ անհայտ Վիկտոր Սողոմոնյանի ուրվականը (հիշենք` մամուլը գրում էր, որ նա՛ է ուղղորդում Զոլյանի վարքագիծը և ընտրությունների «տակ» հաճախ է «մոտիկից» զրույցներ ունենում ռեկտորի հետ):

Գերատեսչական «վեճը», այնուհանդերձ, շատերի համար անակնկալ էր: Մտավորականի համարում ունեցող (ի վերջո, վրացական արմատներ ունեցող Վերմիշևներից սերվող), Ղարաբաղի «մոմենտով» մշտապես իշխանական ասեղը թելող, հումանիտար բուհի ռեկտոր, 2008-ին Սերժ Սարգսյանի վստահված անձ, նախկին ԱԺՄ-ական (շատերի կարծիքով, ավելի շուտ` ՀՀՇ-ական. նկատո՞ւմ եք` ՀՀՇ-ի շարքերը ոնց են «բյուրեղանում»` իրենց հնաբնակների հետ լայն, աննախադեպ կոնսոլիդացիոն համագործակցությամբ) Զոլյանի ոչ ադեկվատ «սպիչկան», երբ, «ինծիլիգենտն» իրեն թույլ տվեց օգտագործել «ոչնչություն» եզրույթը, հետաքրքիր էր` խաղն ըմբռնելու առումով:

Հասկացվեց` խորացված ինչ-որ բարդույթ «որոշները» շատ գրագետ պտույտի մեջ են դրել: Որովհետև նույնիսկ նկատողություն ստանալու դեպքում կա հարցերի լուծման իրավական, գերատեսչական և «ինծիլիգենտ» տարբերակ: Բայց, ինչպես ասում են, հրահանգված էր` պետք է արտաբերել:

Ինչո՞ւ: Վերանանք Աշոտյանից: Չնայած խորհուրդ չէինք տա: Բանն այն է, որ այսօր ՀՀԿ-ում փաստացի քարոզարշավ է իրականացնում Սերժ Սարգսյանը` հրապարակներում, մարզերում: Եվ Արմեն Աշոտյանը` սոցցանցերում:

Հասկանալի-հետաքրքիր, ինքնատիպ մարտավարական սխեմա` դաշտը ծածկելու տեսանկյունից: Պահպանողական-ազդեցիկ մոդուլ` Սերժի դեպքում, թարմ արյան, «նանո» մոդուլ` Աշոտյանի (վերջինս նաև արտաքին «աշխարհի» գծով կուրատորն է ՀՀԿ-ի գործադիր մարմնում): Սոցցանցում Աշոտյանն իր գործն անում էր, եթե ուզում եք` անկեղծ` «նա բիս»: Հենց միայն այն առումով, որ հայաստանյան չինովնիկի համար ահագին ազատ, չկարծրացած, հումորը` տեղը, ուղեղը` «հարյուրի վրա աշխատող», քաղաքական թիրախները` անչափ գրագետ ընտրողականությամբ:

Ինչը «կոնկուրենտ ֆիրման»` հարգարժան Վիկոն` Սողոմոնյան, դժվար կարողանար մարսել այն պարզ պատճառով, իր դեպքն այլ է` «այսքա՜ն երիտասարդ և արդեն` Վիկո՛». նրան թարմ արյուն երբեք չես համարի: Համ էլ չունի Աշոտյանի անկեղծությունն ու «քյասարությունը» (ընդհանրապես, «կոնկուրենտների» մոտ լավ է ստացվում` թփերի տակից, սոցցանցերի «հետևից»): Համ էլ` թույլ չէին տալու ՀՀԿ-ն վերցնի սոցցանցը` «հեղափոխությունների» այդ ժամանակակից «օրգանը», ընտրությունների այս առանցքային փուլում` Աշոտյանով և մնացյալ «լայքիստներով»:

Մի խոսքով, Զոլյանը «սոցցանցի հետևից» կիրառեց այնպիսի եզրույթ, որն «ականջ քաշելու, կլիզմայի» և մնացածի կողքին կարող էր իր արժանի ու պատվավոր տեղն ունենալ:

Չէ, միևնույն է, թիրախն Աշոտյանը չէր: Նույնիսկ վարչապետը չէր (էդ աթոռին ինչքա՜ն շատ աչք կա էս երկրում), որը, իբր, ուզում է Զոլյանին «միացնի» մանկավարժականին, «նրա» շենքը եսիմ ինչ անի (այս բոլոր հարցերին, կարծես, սպառիչ պատասխանել է նույն Աշոտյանը):

Ի դեպ, տեղեկություն ունենք, որ Զոլյանին «տերերը» հրահանգել են` դուրս չգալ սեփական աշխատասենյակից: Երբե՛ք: Սպասել ԴԱՀԿ-ին, նրա աշխատակիցներին` գան-հանեն:

Համա՜ թամաշա կլինի, չէ՞. քաշքվող Սուրեն Զոլյան` ընտրությունների էս «դառը» ֆոնին:

Թիրախն այլ է: Սերժ Սարգսյանը: ա) Ցուցանելու` նրա վստահված անձ Զոլյանն այլևս այլոց է «վստահում»: բ) ՈՒ ո՜նց է «դահկվում» դրա համար:

Զոլ-զոլավոր, նույնիսկ կարելի է ասել` զորավո՜ր թատրոն:

Ծանոթ ռեժիսուրայով:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ