Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Վիկոն շա՜տ նեղացած է

Վիկոն շա՜տ նեղացած է
27.04.2012 | 00:00

Ոչ անհայտ Վիկտոր Սողոմոնյանի բախտը վերջերս ոչ մի կերպ չի բերում: Ինչպես կասեր Բերգմանի հերոսուհին, ինչին դիպչում է, փոշիանում է:

Բավական չէր, որ նրա «կոնսպիրատիվ» այցերի ու «ընդհատակյա շարժման» պատճառով պաշտոնը կորցրեց Սուրեն Զոլյանը, դրանից առաջ էլ Վիկոն ֆիասկո էր գրանցել իր հոր, հայաստանյան հնչակ Էռնեստ Սողոմոնյանի «գետնին վրա» (որը նստել է կոմունիստների օրոք, ՆԷՊ-ի օրոք, բայց ամենալավը նրա մոտ ստացվեց «նստել» Լևոնի օրոք. Էռնեստի «կիրառմամբ» Լևոնենք փորձեցին պառակտել սփյուռքի հնչակյան կուսակցությունը, ու թե կեղծ ռամկավարներ ստեղծելով առանձնապես բանի չհասան, ապա Էռնեստին` հնչակների մահվան ձայնով ղողանջած զանգի միջոցով հնչակներն ահագին պառակտվեցին, արդյունքում Էռնեստը շատ բարեհաջող 95-ին տեղ գրավեց «Հանրապետություն» բլոկում, որպես ՀՀՇ-ամերձ պատգամավոր), վերջը. ԲՀԿ-ում կարծում են, թե ապացույցը, որ Օսկանյանը ոչ մեկին չի ներկայացնում, ու նրա հետևում «ականջներ» չկան, այն է, որ Վիկոյի հորը չեն ներառել իրենց համամասնական ցուցակում (ասա` ի՜նչ էր գնում ձեզնից, որ չներառեցիք, մանավանդ որ էսօր էսքան ջան-ջիգյար եք Լևոնի ու ՀՀՇ-ի հետ):

Ինչն էլ և ուրեմն` խոր վիրավորել է մեր Վիկոյին: Վիկոն շատ վիրավորված ու տրտում է ման գալիս, մերձավորների մոտ էլ մեկ-մեկ անկեղծանում է, արձանագրում են լավատեղյակները, Օսկանյանի` ՀՀԿ-ական թևի հետ կոնսպիրատիվ հանդիպումներին զուգահեռ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ