04.06.2012|
09:12
Հունիսի 4-ին Հայ առաքելական ս. եկեղեցին տոնեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Վաղարշապատի, Սուրբ Հռիփսիմե վանքում: Պատարագի ավարտին վանքի բակում, բազում ուխտավորների ներկայությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ սուրբ Հռիփսիմեի աջով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: