ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Անկեզ մորենին պիտի սնվի Աստծո կրակով

    Անկեզ մորենին պիտի սնվի Աստծո կրակով

    31.05.2012| 12:50
    Կրոնական անկեղծությունն իր խորքային և ամբողջական իմաստով հենց մարդկային կյանքի իմաստն է։ Մեզնից յուրաքանչյուրը կոչված է լինելու աստվածային կրակե աղբյուր իր կայծերով` ոգու անկեզ մորենի, որտեղից բխում են աղոթական հայեցումը, սերը, հավատը, խիղճը, գեղարվեստական մտապատկերը և բոլոր կենսական հոգևոր ակտերը։
  • Փրկե՛ք երեխաներին, կամ ինչո՞ւ են լաց լինում մանուկները

    Փրկե՛ք երեխաներին, կամ ինչո՞ւ են լաց լինում մանուկները

    31.05.2012| 12:43
    Ինչպես գիտենք, Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության համաշխարհային օրն է։ Ըստ իս, արդեն ժամանակն է նաև երեխաների փրկության օր սահմանելու։ Ինչո՞ւ։ Մանուկների առաջին «խոսքը» լացն է՝ ծննդյան իսկ պահից։ Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ դա մարդու կրելիք ապագա վշտերի, տառապանքների ու վերջում էլ մահվան սարսափն է խորհրդանշում։
  • «Պետք է ընտրել լավագույն քանդակը, որն արժանի լինի Երևանին»

    «Պետք է ընտրել լավագույն քանդակը, որն արժանի լինի Երևանին»

    31.05.2012| 12:37
    Երբ նախագահական նստավայրի բակից հեռացրին Նոյ Նահապետին և Տիգրան Մեծին «հավերժացնող» արձանները, հասարակությունը թեթևացած շունչ քաշեց: Շունչ քաշելու առիթը հանրապետությունը և մայրաքաղաքը բառացիորեն հակաարվեստային բռնադատման ենթարկած որոշ վայ- քանդակագործների ու ճարտարապետների և նրանց թիկունք կանգնող պետական ատյանների սանձազերծած «արձանագործական պատերազմի հրադադարն էր»: Սակայն մեկ-երկու տարի անց, երբ Երևանի քաղաքապետարանը վերականգնեց բնագավառը մաքրագործող (համենայն դեպս, դրան կոչված) գեղարվեստական խորհուրդը, Երևանի քանդակագործական կերպարը սկսեց խեղաթյուրվել ավելի համակարգված: Մի խոսքով` բնագավառը աղետի շեմին է: Եվ այստեղ, ինչ խոսք, անհրաժեշտ են արմատական լուծումներ: Այս խնդրի շուրջ զրուցեցինք Հայաստանի նկարիչների միության քանդակի բաժնի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղարվեստի խորհրդի անդամ ԳԵՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
  • «Որքան էլ օտարազգի հեղինակների պիեսներ  բեմադրենք, միևնույն է, ազգայինն է հիմքը»

    «Որքան էլ օտարազգի հեղինակների պիեսներ բեմադրենք, միևնույն է, ազգայինն է հիմքը»

    31.05.2012| 12:32
    Երկնագույն էկրանը շատ արագ դերասանին կարող է ճանաչում բերել: Իսկ թատրո՞նը: ՈՒնի՞ այսօր թատրոնը հանդիսատես: Այս հարցով սկսեցինք մեր զրույցը Համազգային թատրոնի դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
  • Հին հաշիվներ

    Հին հաշիվներ

    31.05.2012| 12:28
    Հնարավոր է, որ արդեն այս աշնանը WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, գերծանրքաշային Ալեքսանդր Պովետկինը ռինգ դուրս գա գերծանրքաշային կարգ տեղափոխված, առաջին ծանրքաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Թոմաշ Ադամեկի հետ:
  • Գնում են Եվրոպա`  «մուրճով» ու «մանգաղով»

    Գնում են Եվրոպա` «մուրճով» ու «մանգաղով»

    31.05.2012| 12:25
    Ոչ այնքան հեռավոր ժամանակներում հայրենադարձների հետ կապված լիքը զվարճալի անեկդոտներ կային, որոնց առանցքը նրանց պաթոլոգիկ ատելությունն էր խորհրդային կարգերի նկատմամբ: Դրանցից մեկն այն մասին էր, թե ինչպես ախպարին (ամենօրյա խոսակցության մեջ ժողովուրդն այսպես էր անվանում նրանց) տանում են աշխարհի առաջնություն, որտեղ աշխարհի ռեկորդ է սահմանում` մուրճը նետելով անսահման հեռու:
  • Սա էլ աշխարհին  ներկայանալու  իրենց հայտն է

    Սա էլ աշխարհին ներկայանալու իրենց հայտն է

    31.05.2012| 12:20
    Հունիսի 8-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերից մեզ բաժանում է ընդամենը մեկ շաբաթ: Այս «ընդամենը» ֆուտբոլասերը կհամարի քի՞չ, թե՞ շատ, քննության չառնենք: Երկու դեպքում էլ ամենազոր ժամանակի իշխանության տակ ենք:
  • Մայիսի 24-30-ը տարածաշրջանում գրանցվել է 15 երկրաշարժ

    Մայիսի 24-30-ը տարածաշրջանում գրանցվել է 15 երկրաշարժ

    31.05.2012| 10:50
    Մայիսի 24-30-ը Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 14 գեոդեզիական և 150 մոնիտորինգային կայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ:
  • Գեղարքունիքի մարզպետը հրաժարական տվեց

    Գեղարքունիքի մարզպետը հրաժարական տվեց

    31.05.2012| 09:16
    Այսօր առավոտյան Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրավիրել է իր աշխատակազմին, տեղեկացրել, որ հրաժարականի դիմում է գրել, շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար ու լքել մարզպետարանի շենքը:
  • Արևը հասել է իր ակտիվության գագաթնակետին

    Արևը հասել է իր ակտիվության գագաթնակետին

    31.05.2012| 09:04
    Առաջիկա տարիներին Երկրի բնակիչներին սպասվում է արևային ակտիվության նոր փուլ: Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Զայցևը՝ նշելով, որ փուլի գագաթնակետը սկսվելու և շարունակվելու է 2012 թվականին հաջորդող տարիներին, որի ժամանակ արդեն Արևի վրա պայթյուններն ավելի հաճախակի կդառնան: