ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ

ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ
09.09.2011 | 00:00

Օրերս կայացած խոշոր բիզնես-գործարքն իր չափերով զարմացրեց ոչ միայն միջին աշխատավարձով ապրող քաղաքացիներին, այլև գերշահույթներ ստացող հայ գործարարներին։ «Սթար» առևտրային ցանցը գնեց չորս «Ֆրեշ» սուպերմարկետները և երեք «Քեթրին» խանութները։ Սրանք պատկանում էին ԴԱՀԿ պետ, Գևորգ Դանիելյանի օրերից հայտնի Միհրան Պողոսյանին։
Մեր տեղեկություններով` այս գործարքը թելադրված էր ոչ միայն բիզնես շահերով, այլև իշխող վերնախավի խիստ հրահանգով։ Ինչպես նշեց մեր աղբյուրը, սա «Քեթրինի Միհրանին» (վերջինիս հանրությանն առավել հայտնի անունն է) պատժելու առաջին քայլն էր։ Ի դեպ, չեն բացառում նաև, որ առաջիկայում Միհրան Պողոսյանը կհեռացվի պաշտոնից։ Ասում են նաև, որ նախագահականի «սև ցուցակում» այս պաշտոնյան զբաղեցնում է «պատվավոր» հորիզոնական։
Ի միջի այլոց, այս գործարքը բավականին մեծ մարտահրավեր է մեկ այլ խոշոր ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին։ Ասում են, նա կարգին նեղվել է` աչքի տակ ունենալով սպասվող մրցակցությունը։ «Ինչո՞վ կարաս օգնես»,- օլիգարխի ամենակիրառելի նախադասությունը, թերևս, այսուհետ ավելի շատ կլսենք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ