ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԱՇՈՏՅԱՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՉԽՈՒՍԱՓԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐԻՑ

ԱՇՈՏՅԱՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՉԽՈՒՍԱՓԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐԻՑ
16.03.2012 | 00:00

Երեկ Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտները փորձեցին պարզել իրենց հյուրընկալված ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ հաջողությունների հասնելու գաղտնիքը։
-Պարոն նախարար, ինչպե՞ս հասաք այս բարձունքին,- հետաքրքրվեց Ռոբերտը։
Նախարարի պատասխանը պատկերավոր էր.

-Երբ կանգնած ես սարի ստորոտում և նայում ես վերև, քեզ թվում է՝ շատ բարձր է։ Բայց անպայման պետք է սկսել բարձրանալ։ Երբ համբերատար, աշխատասիրությամբ ճանապարհ ես անցնում, անպայման մի օր հասնում ես գագաթին։ Բայց ես քեզ հետ համաձայն չեմ, ես բարձունքին չեմ, ես աշխատանքի եմ, դրանք տարբեր բաներ են։ Այնուամենայնիվ, տարոսը քեզ։
Իսկ 9-րդ դասարանի աշակերտուհի Մելանյա Հարությունյանին հետաքրքրում էր՝ հե՞շտ է արդյոք լինել կրթության և գիտության նախարար։ «Սարսափելի դժվար է, բայց միևնույն ժամանակ՝ հաճելի։ Դժվար է, որովհետև հազարավոր աշակերտների համար պայմանների ապահովման, կրթության իրավունքի իրագործման հարցը մեզ վրա է, բայց հաճելի է, որ ձեզ նման երեխաների համար է»,- եղավ Աշոտյանի պատասխանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ