ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԿԱՐՃ-ԿՈՆԿՐԵՏ

ԿԱՐՃ-ԿՈՆԿՐԵՏ
20.01.2012 | 00:00

1,7 ՄԼՆ ԵՎՐՈ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն նախագահական և խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության չափանիշներին համահունչ անցկացնելու նպատակով Հայաստանին հատկացնելու են 1,7 մլն եվրո: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան, անդրադառնալով նախորդ ընտրություններին, շեշտել է. «Այս ամենն անցյալում է, բայց չպետք է մոռանալ, այլ հարկավոր է դասեր քաղել ու շարժվել առաջ»: Ինչ վերաբերում է ոստիկանությանն աջակցելուն, ըստ նրա, համարժեք և արհեստավարժ գործողություններ ապահովելը կախված է ոչ միայն տեխնիկական հագեցվածությունից, այլև ուսուցումից և մոնիթորինգից: Ի դեպ, եվրոպացիները տեղեկացրել են, որ, բացի անձնագրային և վիզային վարչությունից, հասարակական կարգի պահպանությամբ զբաղվող ստորաբաժանումներին որևէ տեխնիկական միջոց չեն տրամադրելու: «Այս աջակցությունը միտված է ընտրացուցակների կազմման և վերահսկման աշխատանքներին»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:

ՀԱԿ-Ի ՏՈՒՆՆ Է՞Լ Է ԿՌԻՎ ԸՆԿԵԼ
Նախօրեին Հայ ազգային կոնգրեսի խորհրդի նիստը, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավականին բուռն է ընթացել: Նախընտրական ցուցակի շուրջ «սկզբունքների» քննարկումը, պարզվում է, այդ շրջանակից բավականին հեռու է գնացել՝ ուրվագծելով յուրաքանչյուր քաղաքական ուժի ներգրավվածությունը դրանում: Այ, այստեղ կոնգրեսականներն սկսել են «չբարիշել» ընդհանուր մոտեցումների շուրջ: ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը փորձել է իր կուսակիցների թվաքանակն ապահովել: Քանի որ քննարկումները փոխհամաձայնության չեն հանգեցրել, հարցի շուրջ հստակեցումները թողել են հաջորդ քաղխորհրդի նիստին: Մեր աղբյուրի հավաստմամբ` այս «թթխմորը» դեռ շատ «ջուր» կվերցնի. հնարավոր է անգամ, որ շատերը «թթվեն» կոնգրեսի առաջնորդի որդեգրած «սկզբունքներից»: Իսկ մինչ այդ կուսակցությունների ղեկավարները Տեր-Պետրոսյանի առաջ խնդիր են դրել՝ ցուցակները կազմելիս հաշվի առնել, թե ով որքան է «տույժ ու տուգանք» կրել այս տարիներին, ով է ոստիկանների «աքացու» տակ հայտնվել, ով է մարզերում հանդիպումների գնացել և այլն: Այո՜, դժվար է ՀԱԿ-ի առաջնորդի գործը:

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ` «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԿԱՏԵԳՈՐԻԱ
Հայոց խորհրդարանում պատգամավորների շուրթերից անպարկեշտ խոսքեր լսելն այլևս զարմանք չի հարուցում: Ասես դա քիչ է, հիմա էլ վերջիններս իրենց «հյութեղ» բառապաշարը շռայլորեն շաղ են տալիս նաև հասարակական վայրերում ու անգամ պետական կառույցներում: Ահավասիկ վերջին թարմ օրինակը. երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՃՈ նախկին պետի դատավարությանը ցանկացել է մասնակցել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը (հանրությանը առավել հայտնի «Կարամելի Հարութ»), սակայն դատական կարգադրիչները թույլ չեն տվել: Պատգամավորը բղավել, հայհոյել ու հեռացել է:
Հիշեցնենք, որ այս պատգամավորը դասվում է իր այն գործընկերների շարքին, ովքեր ԱԺ-ում, բացի կոճակ սեղմելու մշտական «արարողակարգից», այլ գործառույթ չեն իրականացնում: Էլ չենք խոսում ելույթ ունենալու, օրինագիծ մշակելու կամ այլ «ազգընտիր» գործունեության մասին:
Լուրերը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ