Տեսախցիկները: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ արդեն Հայաստան են հասել (ի տարբերություն սահմանում մնացած պարարտանյութի) ԲՀԿ-ի 2 հազար տեսախցիկները։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների` դեռ պիտի որոշվի, թե ինչպես են կիրառվելու դրանք` ֆիքսվելու են որպես անշարժ գո՞ւյք (հետաքրքիր է` այդ «կամերաները» նախընտրական ֆոնդի մեջ հաշվառվո՞ւմ են, թե՞ ոչ), ասել է` ամրացվելու են ընտրարկղի կամ հանձնաժողովի անդամների վրա (այս դեպքում խիստ սահմանափակ տարածք կարող են նկարել), թե՞ տալու են իրենց վստահված անձանց կամ ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս «ռեժիսուրայով» զբաղվեն` ավելի լայն տարածականությամբ:
Մեկ է, «կամերաների» «խերը» շատ չէ: Ինչպես ցույց տվեցին տեղական ինքնակառավարման վերջին, մասնավորապես, Հրազդանի ընտրությունները, տեղամասերն արդեն շատ «մաքուր» են լինում, ինչ «լինում» է, տեղամասերից դուրս, ասենք, շենքերի «պադյեզդներում» է լինում («յա՛խկ, ինչ կեղտոտ պադյեզդ ա»)` և՛ փողի «տրամադրումը», և՛ «կարուսելի» պտտումը, և՛ մնացածը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ