Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երեկ մեր նետածը բնությունը վերադարձրեց մեզ

Երեկ մեր նետածը բնությունը վերադարձրեց մեզ
14.09.2024 | 14:33

Բնությունը վերադարձնում է մեզ այն, ինչը մենք ենք տվել նրան։

Անձրևի հետևանքով երեկ անանցանելի էին դարձել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, մարդիկ ոտաբոբիկ , տաբատները մինչև ծնկները ծալած էին անցնում փողոցները, մեքենաները մնացել էին ջրի մեջ։ Համաձայն եմ, որ ջրահեռացման համակարգը չէր աշխատում, այն պարզապես չէր հասցնում աշխատել, քանի որ անձրևի սկսելուց երեք-չորս րոպե հետո այն խցանվում է։ Իսկ խցանվում է նրա համար, որ մենք փողոց ենք նետում ձեռքներիս եղածը՝ էլ թանի շիշ, էլ ջրի շիշ, էլ տոպրակ, մի խոսքով, ինչ ասես։ Կարծես թե այս բնությունը բերան ու ատամ ունի և պետք է մեր նետածը ուտի։ Բնությունն էլ մեր նետածը երեկ վերադարձրեց մեզ. այնքան շիշ էր լողում, որ կարելի էր հավաքել ու նավակ կառուցել․․․

Ախր, էս հողը սուրբ է, ախր, էս հողը համբուրելու հող է, ոչ թե անխնա աղտոտելու և ավիրելու:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5128

Մեկնաբանություններ