-
15.11.2014|
11:55
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 16-ին, մեկ օրով երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
-
14.11.2014|
21:40
Նոյեմբերի 14-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին և երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը։
-
14.11.2014|
21:38
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» երկլեզու (հայերեն, թուրքերեն) մենագրության շնորհանդեսը։ 500 տպաքանակով տպագրված գրքի խմբագիրն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։
-
14.11.2014|
21:35
Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրապետական խորհրդի նիստը, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, Համաժողովրդական շարժման ընթացքը, Կոնգրեսի հետագա անելիքները:
-
14.11.2014|
21:27
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության վայրում։ Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին։
-
14.11.2014|
17:29
«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015թ. մրցույթին։
-
13.11.2014|
17:42
Նոյեմբերի 13-ին ԵՊՀ-ում մեկնարկեց «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը։
-
13.11.2014|
17:37
Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի այցն Ադրբեջան հետաձգվել է՝ հաղորդել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Հետաձգման պատճառները չեն նշվել:
-
13.11.2014|
17:35
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման առնչությամբ:
-
13.11.2014|
17:34
Համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո՝ նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունում: