-
06.09.2014|
17:23
Ծաղկաձորում շարունակվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովը։
-
06.09.2014|
13:29
Մինսկի կոնտակտային խմբի եռակողմ հանդիպմանը ստորագրված զինադադարի փաստաթղթում հաշվի են առնվել ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցում ձեռք բերված համաձայնությունները՝ լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
-
06.09.2014|
12:50
ՈՒելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:
-
06.09.2014|
12:11
Ըստ ombuds.am կայքի՝ սեպտեմբերի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:
-
05.09.2014|
19:17
ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյուպորտում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
-
05.09.2014|
19:13
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը:
-
05.09.2014|
17:57
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին «Մոսկվայի տան» կինոհամերգային դահլիճում տեղի կունենա տոնական երեկո` նվիրված Մոսկվայի օրվան: Հյուրերի թվում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական դեսպանորդ Անդրեյ Իվանովը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, Հ. Թումանյանի անվան տիկնիկային
-
05.09.2014|
17:56
Սեպտեմբերի 8-ին`ժամը 11:00-ին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը այցելելու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ավստրիական գրադարան: Նախարարը շրջելու է գրադարանում, հանդիպելու է ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանի և աշխատակիցների հետ:
-
05.09.2014|
17:54
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ հայ- ֆրանսիական բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի և Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության համատեղ մամուլի ասուլիսը:
-
05.09.2014|
01:20
Նյուպորտում 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում: