Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գործարարները գործնական փոփոխության են սպասում

Գործարարները գործնական փոփոխության են սպասում
28.09.2012 | 12:11

ՀՀ նախագահի գնահատականը կառավարության գործունեության վերաբերյալ, կարծում ենք, շատ ջուր կվերցնի։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա շաբաթներից մեկում նշված հարցերը, որոնց անդրադարձել էր Սերժ Սարգսյանը, քննարկվելու են անձամբ նրա մոտ։ Նույն աղբյուրը նշում է, որ ՀՀ նախագահը հետամուտ է լինելու իր բարձրացրած խնդիրներին, քանի որ դժգոհությունը կառավարության աշխատանքներից գալիս է գործարար խավից։ Նկատենք, որ գործարար դաշտում, իսկապես, լուրջ դժգոհություններ կան տնտեսական զարգացումների հետ կապված։ «Կառավարության տնտեսական բարեփոխումները ոչ թե լավացնում են գործարար միջավայրը, այլ հիվանդացնում»,- մեզ հետ զրույցում նշեցին փոքր և միջին բիզնեսի գործարարները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ