ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՍԴ-ն «պեչատեց» Սերժ Սարգսյանի հաղթանակը

ՍԴ-ն «պեչատեց» Սերժ Սարգսյանի հաղթանակը
14.03.2013 | 19:38

ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը` ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի թիվ 62 Ա որոշումը: «ՍԴ-ն նախկինում արտահայտել է իրավական դիրքորոշումներ, սակայն գործի քննությունը վկայեց, որ դիմողների կողմից դրանք անտեսվել են: ՍԴ-ն իրավասու չէ ստանձնել քաղաքական ուժերի, ԿԸՀ-ի, դատարանների լիազորությունները վերակատարելու լիազորություն: Դիմողների ներկայացուցիչները փորձում էին այդ բացը լրացնել»,-հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ի դեպ, ՍԴ-ն ընտրատեղամասերից մեկի արդյունքներն էլ անվավեր ճանաչեց: Հետաքրքիր է, որ այդ մեկն էլ Արտաշատի ընտրատեղամասն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ