Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Կերտում ենք Երևանը»

«Կերտում ենք Երևանը»
28.06.2013 | 13:54

Երևան Բրենդ նախագծի շրջանակներում «Կերտում ենք Երևանը» խորագրով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների» հարթակում, հունիսի 28-ին ժամը 17:00-ին, յոթ նկարիչներ՝ յուրաքանչյուրը մեկ գույնով, մեկ ընդհանուր կտավի վրա պատկերելու են իրենց Երազանքի Երևանը:

Նախագծին մասնակցում են մայրաքաղաքի արվեստագետ հասարակության հայտնի ներկայացուցիչներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի լարային քառյակը:

Նախագծի իրականացման արդյունքում ստեղծված Երազանքի Երևանի խորհրդանշական պատկերը հետագայում կարող է ունենալ տարբեր կիրառումներ, այդ թվում ինչպես ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում, որը ոգեշնչման աղբյուր կարող էհանդիսանալ երևանցիների և Երևանի հյուրերի համար, այնպես էլ իր մշտական տեղը զբաղեցնել մայրաքաղաքի դիտարժան կամ ներկայացուցչական որևէ վայրում:

«Երևան Բրենդ» նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, INSTID ընկերության ներկայացուցիչ Մաևտիկա բրենդինգային գործակալության և INSTID-ի բրիտանացի հրավիրյալ փորձագետների կողմից:

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ