Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շտեֆան Ֆյուլեի ստուգողական այցը Հայաստան

Շտեֆան Ֆյուլեի ստուգողական այցը Հայաստան
09.07.2013 | 17:04

Աշխատանքային այցով Երևան է գալու ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: ԵՄ-ում նրա այցը կարևորվում է Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության վեհաժողովի առնչությամբ, որի ժամանակ նախատեսվում է Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի, այդ թվում ազատ և համապարփակ առևտրի պայմանագրի, նախաստորագրում:

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ