Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ո՞նց էր համը մեր տորթի

Ո՞նց էր համը մեր տորթի
25.07.2013 | 22:28

Երևում է` Երևանի քաղաքապետին ակտիվիստների ուղարկած «50-դրամանոց» տորթը ոչ միայն համեղ էր, այլև բարի։ Մինչ ամբողջ շաբաթ ԶԼՄ-ները, այդ թվում նաև` «Իրատես de facto» թերթն ու irates.am կայքը (վկան` այսօրվա մեր նյութերը) քարը քարին չէին թողնում` իրավացիորեն քննադատելով տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, օրվա վերջում Տարոն Մարգարյանը, բավականին երկար լռելուց հետո, բարեհաճեց ուղերձով դիմել երևանցիներին։ Նա կասեցնում է հուլիսի 19-ին ուղեվարձը բարձրացնելու մասին որոշումը։ Քաղաքացիները շարունակելու են վճարել 100 դրամ, սակայն սա չի նշանակում, որ քաղաքապետի որոշումը վերջնական է։ Ավելին, ուղերձի համաձայն` թանկացումը քաղաքացիների դռանը «կչոքի» ամիսներ անց։ «Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել այն բոլոր մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը»,- կրկին թանկացման մասին է «գուժում» քաղաքապետը ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ