Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյանի այցը թանգարան

Սերժ Սարգսյանի այցը թանգարան
22.11.2013 | 15:30

Մշակույթի նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի մշտական ցուցադրություն:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է թանգարան, ծանոթացել թանգարանի նոր ցուցադրությանը:
Առանձին հինգ ցուցասրահներում շրջայցի ժամանակ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ներկայացրել է պետական աջակցությամբ վերջին տարիներին թանգարանում և թանգարանի 5 մասնաճյուղերում իրականացված ու ընթացիկ հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպված մշտական ցուցադրությունները: Ցուցասրահներից երկուսը տրամադրված են գրականությանն ու պատմությանը, երրորդը` թատերարվեստին, չորրորդը` կինոարվեստին, հինգերորդը` երաժշտական արվեստին: Թանգարանն ունի նաև շատ հարուստ կերպարվեստի ֆոնդ և բոլոր սրահները հագեցած են թեմային հարիր` և՛ քանդակներով, և՛ նկարներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ