Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է

Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է
28.11.2013 | 15:14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունեցել Վիլյնուսի գագաթնաժողովում: Նա ասել է, թե «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության գրեթե բոլոր երկրներում առաջընթաց կա զարգացման առումով, սակայն միաժամանակ կան լուրջ խնդիրներ` կապված խոսքի ազատության, ԶԼՄ-ների, կոռուպցիայի հետ: Քերրին այս հարցում կարևորել է քաղաքացիական հասարակության դերը, որը, պետքարտուղարի բնութագրմամբ, համարվում է ցանկացած իրավական պետության զարգացման շարժիչ ուժը: «Ամեն օր Արևելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում նրանց շարքային քաղաքացիները կարևոր դեր են կատարում, որպեսզի իրենց հասարակությունները շարժվեն դեպի միջազգային չափանիշներ` մարդու իրավունքներ և ժողովրդավարական արժեքներ, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կողմից և ԵԱՀԿ-ի պարտավորություններով»,- ըստ zn.ua-ի, ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Վերջինս ակնարկել է, թե նշված երկրները դեռևս անելիք ունեն խոսքի ազատության պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Նշենք, որ Մոլդովան և Վրաստանը արդեն նախաստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: ԵՄ-ն մերժել է Լեհաստանի առաջարկը` ֆինանսավորելու ՈՒկրաինային տնտեսության մոդեռնիզացիայի համար: Հիշեցնենք, որ ՈՒկրաինան այդ նպատակով ԵՄ-ից պահանջել էր 160 մլրդ եվրո: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր ելույթում ասել է, որ պաշտոնական ՈՒկրաինայի ներկայացրած թիվը վստահություն չի ներշնչում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ