«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մտադիր էին ցույց անել ԵԽ-ի շենքի առջև, բայց...

Մտադիր էին ցույց անել ԵԽ-ի շենքի առջև, բայց...
28.01.2014 | 13:37

Մեր տեղեկություններով՝ Ստրասբուրգում ապրող հայերը պատրաստվում էին Եվրոպայի խորհրդի շենքի առջև ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկի օրը կազմակերպել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, որը վիճարկում էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության լեգիտիմությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Սերժ Սարգսյանին խաղատներում գումարներ տալու մասին հարց ուղղելուց հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին հեռացրել էր ԵԽԽՎ պատվիրակության կազմից՝ նրա փոխարեն ընդգրկելով «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանին: Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանի քայլը որակել էր որպես քաղաքական հետապնդման արդյունք:

Սակայն երեկ արդեն հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն հաստատել է հայկական պատվիրակության լիազորությունները, և Զարուհի Փոստանջյանը փաստորեն դուրս է մնացել այդ կազմից: Իսկ Ստրասբուրգում գտնվող մեր պատվիրակության անդամները նշել էին, որ Զարուհի Փոստանջյանը չէր ժամանել այնտեղ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ