Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռուս ծնողները պահանջել են արգելել վհուկ-տիկնիկների վաճառքը

Ռուս ծնողները պահանջել են արգելել վհուկ-տիկնիկների վաճառքը
02.02.2014 | 16:41

«ՈՒրալյան ծնողական կոմիտեն» իր զայրույթն է հայտնել այն խաղալիք-տիկնիկների արտադրության կապակցությամբ, որոնք վաճառքի են հանվում ռուսաստանյան խանութներում: «Հատկապես ամերիկյան մուլտիպլիկացիոն սերիալների «Վհուկների դպրոցը» հերոսներին նմանակող տիկնիկները, որոնք վաճառքի են հանվել Ռուսաստանի տարածքում, մեծ դժգոհությունների տեղիք են տվել շատ ծնողների մոտ, ովքեր պահանջում են արգելել դրանց վաճառքը»,-հայտնում են ռուսկան ԶԼՄ-ները: Փորձագետները նույնպես պնդում են, որ «սարսափ-արտաքինով» խաղալիքները` մուգ և անբնական երանգների «մաշկով», դեմքներին սպիներ, գլխներին` կոտոշներ և այլն, վնասում են երեխայի հոգեբանությանը:
Ծնողական կոմիտեի նախագահի խոսքով, շատ առաջատար երկրներում բարձր մակադակի վրա են այս հողի վրա դեռահասների ինքնասպանության դեպքերը: «Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք սահմանափակել ոչ միայն այդ խաղալիքների վաճառքը, այլև պաշտպանել երեխաներին նման զվարճանքներից»,-նշել է նա` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ծնողները բողոքի ցուցով դուրս կգան փողոց:
ՈՒրալի «Ծնողական կոմիտե» հիմնադրամը դատապարտելով այդ փաստը նշում է, որ մանկահասակ երեխաների ծնողների կողմից շատ են եղել ահազանգեր հատկապես Սուրբ Ծննդյան տոների օրերին: Հիմնադրամը մտադիր է փորձաքնության ուղարկել հրեշ-տիկնիկներին` պարզելու համար, թե որքան է նրանց վնասակար ազդեցությունը երեխաների նյարդահոգեբանության վրա:
Նշենք` «ՈՒրալյան ծնողական կոմիտեն» արդեն երկար տարին է պաշտպանում է անչափահասների իրավունքները: 2012-ին, կոմիտեի ակտիվիստները «բարոյական պատճառներով» պահանջել են մանկական բառարանից հանել սեռը բնութագրող ցանկացած բառ:Սակայն մասնագետները ուսումնասիրելով այն, չեն գտել որևէ բան, որը կվտանգի դեռահասների առողջությանը:

Փորձագետները չեն կարողանում հասկանալ այն, թե ինչու ծնողները չեն բողոքում «դիվային» մուլտֆիլմերից, որոնք առավոտից երեկո դիտում են շատ երեխաներ և փոխարենը պայքարի են դուրս եկել մուլտֆիլմի հերոսների դեմ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ