«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նայեք՝ ի՞նչ է կատարվում

Նայեք՝ ի՞նչ է կատարվում
15.02.2014 | 11:49

Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է քաղաքաշինության նախարարության ղեկավարների հետ: Ի թիվս այլ հարցերի՝
ՀՀ նախագահն անդրադարձել է կտրուկ գնաճի մասին տեղեկությունների տարածմանը: Նրա համոզմամբ, պատկան մարմիններն ակտիվորեն հրապարակային մեկնաբանություններով պետք է հանդես գան ցանկացած ապատեղեկատվության տարածման դեպքում: Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո իբր անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության անհանգստությունն են առաջացնում, նախագահը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող, անկախ նրանից, Հայաստանը միանալո՞ւ է Մաքսային միությանը, թե՞ ոչ:
Սերժ Սարգսյանի խոսքով, որոշ ապրանքներ կարող են էժանանալ, որոշ ապրանքներ՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը:
«Միայն լավ գործ անելը, լավ պայմանագիր կնքելը, լավ որոշում ընդունելը բավարար չէ, որպեսզի հանրության շրջանում ունենանք համապատասխան պատկերացում այդ որոշման, օրենքի նախագծի կամ գործընթացի մասին», - ասել է Սերժ Սարգսյանը:- Նայեք՝ ինչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ