«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել

Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել
21.02.2014 | 13:08

Կիևում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ընդմիջվել են: Reuters-ը հաղորդել է, որ բանակցությունները կշարունակվեն. «Բանակցությունները շատ բարդ էին և տևել են ամբողջ գիշեր: Այժմ ընդմիջում է: Մասնակցող կողմերը կրկին կհավաքվեն մինչև կեսօր»:
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Հանդիպման գլխավոր նպատակն էր պայմանավորվել երկրում բռնությունը դադարեցնելու և քաղաքական ճգնաժամը կարգավորելու հարցում:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ