Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կիևը շարունակելու է ռազմական գործողությունները այլ քաղաքներում ևս

Կիևը շարունակելու է ռազմական գործողությունները այլ քաղաքներում ևս
04.05.2014 | 13:24

Դոնեցկի մարզի Կրամատորսկի ու Սլավյանսկի զտումներից հետո բանակը մարտական գործողություններ է կատարելու մյուս քաղաքներում՝ հայտարարել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը: «Սլավյանսկում ու Կրամատորսկում օպերացիայից հետո մենք ակտիվ գործողություններ ենք ձեռնարկելու այն քաղաքներում, որտեղ ծայրահեղականներն ու ահաբեկիչները արհամարհում են ուկրաինական օրենքը, վտանգի տակ են դնում ուկրաինացի քաղաքացիների կյանքը, հակաօրինական գործունեություն են ծավալում»,- հայտարարել է Պարուբիյը:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ